Աստված չանի՝ Փաշինյանից գործակցության առաջարկ ստանանք․ Վահե Հակոբյան
- Jun 24, 2021
- 1 min read

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Վահե Հակոբյանի խորին համոզմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երեսուն տոկոսից ավելի ձայն չի հավաքել։ Այս մասին այսօր գլխավոր դատախազության մոտ ի աջակցություն Արմեն Չարչյանի անցկացվող ակցիայի ժամանակ ասաց նա։
Վահե Հակոբյանը նշեց, որ ապատեղեկատվություն է, թե, իբր, խորհրդարան գնալու են ՀՅԴ և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները, իսկ Ռոբերտ Քոչարյանի թևը հրաժարվելու է մանդատներից։
«Մենք մի ուժ ենք, և որոշումը լինելու է միասնական»,- ասաց նա։
Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքական տարբեր ուժերի համագործակցության առաջարկ է արել, արդյո՞ք նման առաջարկ չի եղել «Հայաստան» դաշինքին, Վահե Հակոբյանն արձագանքեց․ «Աստված չանի՝ նման առաջարկ ստանանք»։
Ըստ Հակոբյանի՝ քաղաքական անբարոյականություն է, երբ քաղաքական ուժերը գնում և հանդիպում են Նիկոլ Փաշինյանին։
Comments