Վալերի Պեկրեսն առաջադրվել է Ֆրանսիայի նախագահական ընտրություններում
Իլ-դե-Ֆրանսի ղեկավար Վալերի Պեկրեսն առաջադրվել է Ֆրանսիայի նախագահական ընտրություններում «Հանրապետականներ» կուսակցությունից։ Ներկուսակցական քվեարկության երկրորդ փուլի համապատասխան արդյունքները շաբաթ օրը հրապարակել է կուսակցության նախագահ Քրիստիան Ժակոբը, փոխանցում է ТАСС-ը։
Նրա խոսքով՝ Պեկրեսի թեկնածությունը ստացել է ձայների 61 տոկոսը։ Երկրորդ փուլում նրա միակ մրցակիցը՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատի) պատգամավոր Էրիկ Սյոտտին ստացել է ձայների 39 տոկոսը։
Commentaires