Search
«Քոբեր» երկաթուղային կայարանի ճանապարհահատվածը փակ է լինելու
- Aug 17, 2021
- 1 min read

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է՝ օգոստոսի 16-ից մինչև օգոստոսի 29-ը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 35-րդ կմ-ին՝ «Քոբեր» կոչվող երկաթուղային կայարանի մոտակայքում, իրականացվում են երկաթուղու ուղեանցի վերակառուցման աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը փակ է լինելու։
Վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Օձուն-Ստեփանավան ճանապարհով։
Comments