top of page

Վանաձորում իշխանության պլանները փոխվել են․ «Հրապարակ»

  • Oct 21, 2021
  • 1 min read


«Հրապարակ» օրաթերթը գրում է․


«Դեկտեմբերին Վանաձորի ընտրություններում մարզպետ Արամ Խաչատրյանի թեկնածության առաջադրումից ՔՊ-ն գրեթե հրաժարվել է` հասկացել են, որ կարող է Գյումրին կրկնվել, ուստի որոշել են առաջ մղել ցուցակի 2-րդ համարի թեկնածու Մանվել Ոփյանին:


Նա դասախոս է, գիտությունների թեկնածու, նաեւ` բիզնեսմեն. «Արփիգազ», «Արփիտաքսի» ծառայությունների սեփականատերը եւ բավականին հեղինակություն է վայելում, այնպես որ, կկարողանա Մամիկոն Ասլանյանին լուրջ մրցակից լինել:


Ոփյանին հնարավոր է աջակցի նաեւ նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը: Իսկ Ասլանյանը, որի փոխարեն վերջերս ապօրինաբար ԺՊ նշանակեցին, դաշինքով է մասնակցելու։ Նա բանակցել է մի շարք կուսակցությունների հետ, նախ` ՔՊ-ի, ապա Խաչատուր Քոքոբելյանի «Ազատ դեմոկրատների» հետ: Քոքոբելյանը՝ որպես իջևանցի, խոստացել է ապահովել Փաշինյանի չեզոքությունը, բայց չի կարողացել այնպես անել, որ Ասլանյանը մինչեւ ընտրությունները մնա ԺՊ-ի կարգավիճակում: Դաշինքը, հավանաբար, կկոչվի «Ասլանյան դաշինք», թեեւ դեռ պարզ չէ, թե որ ուժերը կմտնեն:


Վանաձորի ընտրություններին կմասնակցի նաեւ «Հայրենիք» կուսակցությունը` ավագանու անդամ Վահե Դոխոյանով, որը լավ շանսեր ունի։ «Հայաստան» դաշինքը քննարկում է մշակույթի բաժնի պետ Գոռ Բադյանի եւ ՀՀԿ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանի թեկնածությունները:

Մարուքյանենք կառաջադրեն նախկին պատգամավոր Հրանտ Այվազյանին։ ԲՀԿ-ի թեկնածուն ԲԷՑ-ի «Հյուսիսային մասնաճյուղի» նախկին տնօրեն Էդգար Բոջուկյանն է»։ Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Kommentare


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page