top of page

Վանդալիզմ Հադրութում. ադրբեջանցիները հանել են Սպիտակ խաչ եկեղեցու խաչը (լուսանկարներ, տեսանյութ)


Ադրբեջանը հետևողականորեն շարունակում է Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում մշակութային ժառանգության եւ հայկական հետքերի ոչնչացման քաղաքականությունը: Այդ մասին հայտնում է war.karabakhrecords.info կայքը։


Ըստ համացանցում տարածված տեսանյութի` ադրբեջանցիները հեռացնում են Հադրութի շրջանի ամենահայտնի՝ Սպիտակ եկեղեցու գմբեթի խաչը: Պատճառաբանել են, թե եկեղեցական համալիրը վերակառուցում են և քանդել են նաև եկեղեցու տանիքը:


Այս բոլոր գործողությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է ամբողջությամբ ջնջել տարածաշրջանում հայկական մշակույթի հետքերը՝ եկեղեցին համարելով «ալբանա-ուդի մշակույթային հուշարձան», որը որեւէ կապ չունի իրականության հետ: Տաճարի ստեղծման պատմության ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրա հիմնադրման կոնկրետ տարեթիվը հայտնի չէ, սակայն եկեղեցու մասին ամենահին արձանագրությունը վերաբերում է 14-րդ դարին (1333 թ.): Արձանագրությունը եկեղեցու ներսում պահպանվել է հյուսիսային կամարի խաչաձև կամարի տակ:







Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page