Արթուր Վանեցյանի կողմից հնչել են մի շարք կարևոր մտքեր Արցախյան օրակարգի մասին․ Սոս Հակոբյան
- Sep 4, 2021
- 1 min read

«Հրապարակ»-ին օրեր առաջ տրված հարցազրույցում Արթուր Վանեցյանի կողմից հնչել են մի շարք կարևոր մտքեր Արցախյան օրակարգի մասին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։
«- Այսօր որպես առաջնահերթություն ունենք լուծելու մեկ հարց. պետք է պահենք Արցախի մնացած մասը, պահենք այն ինչ ունենք, ամեն ինչ անենք, որ մարդիկ շարունակեն ապրել Արցախում, իրենց մոռացված և լքված չզգան,
- Բացի այդ, ՀՀ-ն, ԱՀ-ն, իշխանությունը, ընդդիմությունը պետք է միջազգային ատյաններում բարձրացնեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և ԱՀ միջազգային ճանաչման հարցը,
- ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները պարտավոր էին մասնակցել Արցախի Հանրապետության հռչակմանը նվիրված միջոցառումներին,
- Արցախում չենք մասնակացել իշխանության հետ կազմակերպվող միջոցառումներին. «Ես չեմ կարող մոռանալ, ներել, հասկանալ այն մարդկանց, որոնց ուղղակի կամ անուղղակի գործունեության արդյունքում մենք ունեցել ենք Արցախի 75%-ի կորուստ»,
- Ընդդիմությունը պետք է քննադատի իշխանությանը, պետք է որևէ կերպ թույլ չտա, որ իշխանությունը րոպե անգամ մոռանա, որ այս աղետի պատճառը իրենց ապաշնորհ և ապիկար կառավարումն է: Դրա հետ մեկտեղ, պետք է հաշվի նստենք, որ ցավոք սրտի այսօր ՀՀ իշխանությունը դեռևս նրանք են և եթե հարցը վերաբերվի համահայական/պետական շահի առաջ մղմանը ընդդիմությունը պետք է նպաստի պետական շահի սպասարկմանը:
- Ամեն դեպքում, պատմությունը ցույց տվեց, որ իշխանությունը ունակ չէ սպասարկել պետական շահը»:
Comments