Search
Փաշինյանը միշտ խաբում է, խաբել է նաև Շուշիի դեպքում․ Արթուր Վանեցյանը՝ Վլադիմիր Սոլովյովին
- Jun 9, 2021
- 1 min read

Նիկոլ Փաշինյանի կրեդոն է խաբելը, նրա ստերի պատճառով Հայաստանը միշտ տուժում է։ Նման կարծիք է հայտնել «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը Վլադիմիր Սոլովյովի հեղինակային «Полный контакт» հաղորդման ժամանակ։
Նա պատասխանել է Սոլովյովի հարցին, թե՝ «Նիկոլ Փաշինյանը Ձեզ մեղադրել է Շուշին հանձնելու մեջ, բայց չի բանտարկել, այդ ինչպե՞ս է պատահել»։
«Փաշինյանը միշտ խաբում է, խաբել է նաև Շուշիի դեպքում։ Նա ինձ չի ազատել պաշտոնից, ես փողոցից եկած մարդ չեմ, միշտ աշխատել եմ այդ համակարգում։ Ընդունեցի նրա առաջարկը և վերցրի պատասխանատվություն՝ առաջ գնալու նպատակով, կարծում էի՝ հնարավոր է ուղղել սխալները»,- ասել է Վանեցյանը։
Նրա խոսքով՝ աշխատանքից ազատվելու որոշում է կայացրել, քանի որ չի հանդուրժել Փաշինյանի ոչ ադեկվատ արարքները։
Comments