top of page

ՌԴ-ն մեր դաշնակիցն է, և ավելի լավ դաշնակից չենք կարող ունենալ․ Արթուր Վանեցյան

  • Jun 9, 2021
  • 1 min read

«ՌԴ-ն մեր դաշնակիցն է, և ավելի լավ դաշնակից չենք կարող ունենալ։ Ռուսաստանը տանել չի կարողանում ստողներին, սիրում է նրանց, ովքեր իրենց խնդիրները ճիշտ են բարձրաձայնում։ ՌԴ-ն գերտերություն է, և մեր՝ իշխանության գալուց հետո պետք է ինտեգրացիան ավելի խորացնել»,- նշեց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում։


Անդրադառնալով ՀՀ-ՌԴ հարաբերություններին՝ Արթուր Վանեցյանն ասաց, որ այս իշխանությունները երեք տարի շարունակ միտումնավոր փչացնում էին ՌԴ-ի հետ հարաբերությունները։ «Մինչդեռ ՌԴ-ն շատ հստակ օգնել և օգնում է Հայաստանին։

Արցախում հիմա մարդիկ են ապրում և ապրում են խաղաղապահների պաշտպանության ներքո, դա չպետք է մոռանալ»,-ընդգծեց Վանեցյանը։








Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page