top of page

Ուժայինների կողմից տեռոր է սկսվել «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբերի, աջակիցների նկատմամբ. Վանեցյան

  • Jun 19, 2021
  • 1 min read

«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.


«Այսօր՝ վաղ առավոտից, ուժայինների կողմից բառացիորեն տեռոր է սկսվել «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբերի, աջակիցների նկատմամբ:


Տասնյակ մարդկանց անհիմն, առանց որևէ առիթի հարկադրում են ներկայանալ կամ բերման են ենթարկում ԱԱԾ, ՀՔԾ և Ոստիկանություն ու տևական ժամանակ պահում են: Մեր գրասենյակներում և մեր կողմնակիցների բնակարաններում ապօրինի խուզարկություններ են անում և ոչինչ չհայտնաբերելով՝ մասնավոր զրույցներում խոստովանում են, որ դաշինքի աջակիցներին այսօր և վաղը մեկուսացնելու հրահանգ ունեն:


Իրեն գժի տեղ դնելու սովորություն ունեցող կապիտուլյանտը նաև սա չի մարսելու, իսկ դո՞ւք, պարոնայք իրավապահներ: Կարծում եք կմարսե՞ք:


Թեև մեր թիմակիցներն արդեն իմունիտետ ունեն նման հիմարությունների նկատմամբ, որովհետև գիտեն, որ մեջքին կանգնած է հզոր և կուռ թիմ, բայց հիմա ու վերջին անգամ զգուշացնում եմ՝ կա՛նգ առեք քանի ուշ չէ, խելքի եկեք, մի կատարեք «չագուջով գժի» ապօրինի հրահանգները, հակառակ դեպքում ներում չի լինելու:


Սիրելի՛ թիմակիցներ, պինդ կացեք, մի տրվեք սադրանքների: Վստահ եղեք, այս աննորմալությանը հաշված ժամեր են մնացել»։


コメント


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page