Այս նկարն էլ Իշխանն է նկարել․ Վանեցյանը` Սևանում իր և Սաղաթելյանի հանդիպման մասին. «Հրապարակ»
- Jun 29, 2021
- 1 min read

Օրերս իշխանական մամուլն իբրև «գաղտնազերծել էր», թե Սևանում հանդիպել են «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակի աոաջին համար, ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը և «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի 2-րդ համար, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Հանդիպման շուրջ սոցցանցային աղմուկ էր բարձրացել, օգտատերերը քննարկում էին, թե ինչ են քննարկել ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները:
ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն էլ ֆեյսբուքյան էջում գրել էր․
«Մի քանի արձանագրում կարելի է անել։
1. Հայտնի է գաղտնի լուսանկարողը, որը ցանկության դեպքում կհայտարարի, թե ով է պատվիրատուն (տեսանյութը չեմ հրապարակում, քանի որ ապրել չի ցանկանա)։ Ի դեպ, Իշխանին բավական օգուտ կտան այս իշխանական անորակ հետախույզները, շաբաթներով նրա հյուրանոցում սենյակներ վարձակալելով,
2. Այս իշխանական լրատվամիջոցներն իրենց շեֆերի (նիկոլի ու նրա լակոտների) հետ այդքան ահաբեկված են «Հայաստան» դաշինքից, Դաշնակցությունից, որ շան պես գաղտագողի հետեւում են ամեն քայլը,
3. Իշխանը այսօր Վանեցյանին հանդիպելուց առաջ դաշնակցական ընկերների հետ տարբեր ժողովներ է արել, թող դա նկարեին։
Հ.Գ. ի դեպ, այս նյութի հրապարակումից հետո զանգեցի Իշխան Սաղաթելյանին, խնդրում էի նույն վայրում, հողատուի գինովցած լուսանկարներից տա։ Իշխանը մերժեց։ Անձնական կյանք չի ուզում մտնել։ Հասկանալի է։ Հարգեցի։ Թեև ողջ երկիրն է նիկոլն իր անձնական կյանք մտցրել։ Բայց մի օր ամենքը բացելու են բոլոր խաղաքարտերը, ու հրապարակայնացնելու ամեն ինչ, որ ամեն ստահակ իր տեղն իմանա»։
Գեղամ Մանուկյանի գրառմանն ակնհայտ սարկազմով արձագանքել է ինքը՝ Արթուր Վանեցյանը։ Նա մեկնաբանություն մասում հրապարակել է իր և կնոջ հանգստի լուսանկարը՝ կից գրելով․ «Այս նկարն էլ Իշխանն է նկարել, սա էլ դնենք, որ ավելի լավ որակի նկար ունենան: Անտաղանդ հետախույզները))» ։
Comments