top of page

Պարեկային ոստիկանության ծառայության մեկնարկը կարևորագույն բարեփոխումներից մեկն է. Փաշինյան

  • Jul 8, 2021
  • 1 min read


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հետ այսօր վաղ առավոտյան այցելել է Ոստիկանության պարեկապահակակետային ծառայության գունդ: Պարեկային նոր ծառայության ծառայողների ծառայության դուրս գալուց առաջ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել շարային ստուգատեսին:


Վարչապետի պաշտոնակատարը դիմել է ներկաներին՝ նշելով.


«Հայաստանի Հանրապետության ոստիկանության մեծարգո պետ,

Ոստիկանության պետի տեղակալներ,

Պարեկային ծառայության հարգելի ծառայողներ,


շնորհավորում եմ բոլորիս Պարեկային ոստիկանության ծառայության մեկնարկի առիթով: Սա մեր կառավարության կարևորագույն բարեփոխումներից մեկն է, որը տեղավորվում է ոստիկանության բարեփոխումների տրամաբանության մեջ: Բայց իրականում մենք սա պետք է ավելի լայն համատեքստում դիտարկենք՝ իրավակարգի, պետություն-քաղաքացի, ոստիկան-քաղաքացի հարաբերությունների, բարեփոխումների տրամաբանության մեջ: Եվ այստեղ ուզում եմ երկու զուգահեռ պրոցեսներ նկարագրել. առաջինը՝ Հայաստանի Հանրապետությունում օրինականության և իրավակարգի պաշտպանությունն է և երկրորդը՝ իրավակարգի ու օրիանականության պաշտպանության համատեքստում Ոստիկանություն-քաղաքացի համագործակցությունը, Ոստիկանություն-քաղաքացի փոխօգնությունը:


Հայաստանի Հանրապետության ոստիկանության Պարեկային ծառայությունն այս ձևակերպման կարևորագույն խորհրդանիշներից մեկն է: Այսօր Ոստիկանությունը ներկայանում է նոր կերպարով, տեխնիկական նոր հագեցվածությամբ, մասնագիտական նոր հմտություններով, և սրա արդյունքը պետք է լինի նոր որակի իրավակարգը Հայաստանի Հանրապետությունում, տվյալ դեպքում մայրաքաղաք Երևանում, որովհետև Պարեկային ոստիկանության ծառայությունը սկսում է մայրաքաղաք Երևանից:


Ահա փորձի և թարմության այս խառնուրդը պիտի նոր որակ բերի մեր Ոստիկանությանը, պիտի նոր որակ բերի Հայաստանի Հանրապետությունում իրավակարգին, պիտի նոր որակ բերի օրինականությանը, կարգուկանոնին մայրաքաղաք Երևանի փողոցներում: Մենք, իհարկե, այս գործընթացը շարունակելու ենք և Պարեկային ոստիկանությունը պիտի տարածվի Հանրապետության բոլոր մարզերով, բոլոր քաղաքներով, բոլոր գյուղերով, բոլոր բնակավայրերով և պետք է նոր որակի հարաբերություններ ստեղծվեն Ոստիկանության և քաղաքացիների միջև»:


Komentar


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page