top of page

«Իրանը դեմ է Թուրքիա-Նախիջևան-Ադրբեջան «միջանցքի» ձևավորմանը». Վարդան Ոսկանյան. «168.am»

  • May 24, 2021
  • 1 min read



«Իրանցիները շահագրգիռ են, որպեսզի չստեղծվի որևէ «միջանցք», որը Թուրքիան Նախիջևանի միջոցով ցամաքով կկապի Ադրբեջանի հետ։ Հետևաբար՝ այս համատեքստում իրանցիները փորձում են ոչ միայն իրենց գործիքակազմով խաթարել դրա ստեղծմանը, այլև առաջարկել այլընտրանքներ»։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտարարել է «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, իրանագետ Վարդան Ոսկանյանը:


«Այս ամենը հաշվի առնելով՝ բոլորովին պատահական չէր, որ Իրանի տրանսպորտի նախարարն էլ շատ բարձր ակտիվություն է դրսևորում Պարսից ծոց-Սև ծով միջանցքի ուղղությամբ, և մենք ունենք դրական ազդակներ Վրաստանից։ Ուստի իրանցիները փորձ են կատարում իրենց ունեցած ողջ գործիքակազմի սահմաններում, թե՛ տապալելու այն ծրագրերը, որոնք չեն բխում Իրանի շահերից, չեն բխում նաև Հայաստանի շահերից, թե՛ իրագործելու այն ծրագրերը, որոնք բխում են իրանական շահերից և համընկնում են հայկական շահերի հետ»,- նշել է իրանագետը։


Նրա կարծիքով՝ Հայաստան այցի շրջանակներում իրանական կողմն ունի իր օրակարգը։


«Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի այցն ինչ-որ տեղ կարելի է անվանել հանպատրաստից, քանի որ միայն այսօր տեղեկացանք, որ նման այց է սպասվում»,- նշել է Վ. Ոսկանյանը։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page