ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո թուրք պաշտոնյաների այցը Շուշի ուղղված է Ռուսաստանի և Իրանի դեմ․ իրանագետ
- Jun 15, 2021
- 1 min read

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Էրդողանի՝ Շուշի այցը դեռ չսկսած, արդեն իսկ թուրքական կողմից թվիթերյան սադրիչ գրառում է կատարվել։
Էրդողանական վարչախմբի արտաքին քաղաքականության գաղափարախոսներից նախագահի խորհրդականի և խոսնակի պաշտոնը զբաղեցնող Իբրահիմ Քալինը Շուշի այցը անուղղակիորեն կապել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հետ՝ մատնանշելով, որ հենց այդ միջոցառումից հետո են մեկնում «Ադրբեջանի պատմական և մշակութային մայրաքաղաք Շուշի»։ Պարզ է, որ նման սադրանքն ուղղված է առաջին հերթին հականատօյական քաղաքականություն վարող Ռուսաստանին և Իրանին։
Զուգահեռաբար, ուշագրավ է, որ Բաքվի բռնապետի ռուսալեզու ամենատխրահռչակ քարոզչամիջոցներից մեկը Քալինի գրառումը թուրքերենից թարգմանել է հնարավորին մեղմ տարբերակով՝ դուրս թողնելով մի քանի հանդուգն ձևակերպումներ։
Մասնավորապես, էրդողանական վարչախմբի բարձրաստիճան պաշտոնյան թուրքերենով բառացիորեն գրել է, որ «Կովկասի պատմությունը վերաշարադրվում է հավատով, համառությամբ և խիզախումով», մինչդեռ դա մեղմացված թարգմանվել է՝ «Կովկասի պատմության մեջ գրվում է նոր էջ»։
Մյուս կողմից թարգմանության մեջ բաց է թողնվել մի հատված, որը, մեղմ ասած, դուրեկան չէր կարող լինել հենց Բաքվի բռնապետի համար, քանի որ Էրդողանի այցը դրանում գնահատվում է «Ղարաբաղյան հաղթանակը պսակող»»։
Comentarios