Պայքարը Հայաստանի համար դեռ ընթացքի մեջ է. Վարդան Ոսկանյան
- Jun 23, 2021
- 1 min read

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Վարդան Ոսկանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մեր երկիրը ցավալիորեն դարձել է աշխարհաքաղաքական խոշոր շահերի բախման ասպարեզ, որտեղ, ըստ «սցենարիստների»՝ պետք է լինի հնարավորին թույլ ու անկարող իշխանություն և դրան համարժեք սպասարկու ու անդեմ ընդդիմություն։
Ազգային-պահպանողական ընդդիմությունը ոչ թե թուլացել, այլ ուժեղացել է՝ իր դիրքերը պահպանելով ոչ միայն արտախորհրդարանական մակարդակում, այլ նաև ամրագրելով տեղեր խորհրդարանում և արտացոլելով թեև ընտրողների ավելի փոքր, բայց, ըստ էության, զգալի և ճիշտ աշխատելու դեպքում աճի միտում ունեցող մի հատվածի համակրանքը, որը տեխնոլոգիական ծեռնածվությամբ փորձ է կատարվում դուրս թողնել «ժողովրդի» պոպուլիստական «սահմանումից»։
Հետևաբար, պայքարը Հայաստանի համար դեռ ընթացքի մեջ է, և ոչ ոք չի կարող պնդել, թե ազգային-պահպանողական ընդդիմությանը ձայներ տվածները Հայաստանի ժողովրդի ներկայացուցիչները չեն»:
Comments