top of page

Բաքվի բռնապետը պետք է կողմնորոշվի․ իրանագետ Վարդան Ոսկանյան

  • May 13, 2021
  • 1 min read

MediaHub-ի խնդրանքով՝ իրանագետ Վարդան Ոսկանյանը մեկնաբանել է, թե որքանով Իսրայել-Պաղեստին բախումները ազդեցություն կունենան Հարավային Կովկասի վրա։


Փորձագետի խոսքով՝ Իրանի պարագայում Իսրայելը համարվում է թիվ մեկ հակառակորդն այդ տարածաշրջանում, և իրանցիները, բնականաբար, ամբողջ գործընթացից շահում են, որովհետև Իսրայելը զգալի ռեսուրսներ է կենտրոնացրել իր երկրի ներսում ընթացող գործընթացների և պաղեստինցիների հետ առճակատման վրա, ուստի ժամանակ չունի զբաղվելու իրանական խնդիրներով։ Մյուս կողմից էլ՝ իրանցիները փորձում են բարելավել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ։


Վարդան Ոսկանյանը պարզաբանեց, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավման գործընթացը սկսել է։ Իրանը արդեն իսկ այլընտրանքային ճանապարհներով Չինաստանի ու Եվրասիական տնտեսական միության հետ հարաբերությունների ճանապարհով փորձում է ճեղքել ԱՄՆ-ի պատժամիջոցների հետևանքով ի հայտ եկած տնտեսական ճգնաժամի հետևանքները, իսկ պատժամիջոցները վերանալու դեպքում էլ ավելի կուժեղանա։


Ըստ Ոսկանյանի՝ առանցքային է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հռետորաբանությունը՝ կապված իսրայելապաղեստինյան զարգացումների հետ, և այս համատեքստում շատ ուշագրավ կլիներ հասկանալ, թե արդյոք Բաքվի բռնապետը կիսում է Էրդողանի տեսակետները, թե ոչ։


«Ալիևը հայտարարում էր, որ Էրդողանն իր եղբայրն է։ Նա պետք է իր դիրքորոշումը արտահայտի իսրայելապաղեստինյան բախումների վերաբերյալ, իսկ նրա վիճակը բավականին բարդ է, քանի որ կա Ադրբեջան-Իսրայել ստրատեգիական համագործակցություն, այդ թվում՝ ռազմական ոլորտում։ Այդ համագործակցության հետևանքով տուժում էին նաև մեր քաղաքացիներն ու զինվորները 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ իսրայելական զենքը լայնորեն կիրառվում էր»,-ասում է Ոսկանյանը։


Իրանագետի խոսքով՝ լուրջ կասկածներ կան, որ պատերազմին մասնակցել են նաև իսրայելցի խորհրդականներ, եթե ոչ թռչող սարքերի օպերատորներ։


«Այդ համատեքստում շատ ուշագրավ կլինի Ադրբեջանի դիրքորոշումը։ Մի կողմից՝ Բաքվի բռնապետի եղբայր Էրդողանը ամենախիստ հռետորաբանությամբ է հանդես գալիս Իսրայելի հասցեին, մյուս կողմից՝ նույն այդ Էրդողանը հանդիսանում է Ադրբեջանի դաշնակիցը, և Ադրբեջանը հիմա դաշնակցում է նաև Իսրայելի հետ։ Այս պատկերում, ինչպես ասում են, Բաքվի բռնապետը պետք է կողմնորոշվի»,-նշում էփորձագետը։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page