Search
Վերին Շորժա անվանումն անընդհատ հոլովվում է Բաքվի բռնապետի բաշիբոզուկների ագրեսիայի հետ. Ոսկանյան
- Jul 31, 2021
- 1 min read

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Վարդան Ոսկանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Վերին Շորժա անվանումը վերջերս անընդհատ հոլովվում է կապված Բաքվի բռնապետի բաշիբոզուկների ագրեսիայի հետ։
Մենք առանց հասկանալու փաստացիորեն լեգիտիմացրել ենք վաչկատուն ցեղերի կողմից մեր հայրենիքի բնակավայրերից մեկին տրված Շորժա բառացիորեն՝ «աղիավուն, աղուտ» անվանումը և շարունակում ենք օգտագործել այն, ընդ որում, նույնիսկ այս բարբարոսների բարբառային արտասանությամբ (գրական ադրբեջաներենում հնչում է՝ շորջա «աղիավուն, աղուտ»)։
Սա նույնն է, թե Սևանը կոչենք Գյոյչա բառացիորեն՝ «կապտավուն», ուստի գյուղանունը պետք է վերահայկականացվի»։
Comments