top of page

Բաքվի բռնապետը հարվածի տակ է դրել Իրանի ներսում Ադրբեջանի լոբբինգով զբաղվող անձանց․ Ոսկանյան

  • Oct 3, 2021
  • 1 min read


Իրանական առյուծի «պոչի հետ խաղալու» հետևանքով Բաքվի բռնապետը հարվածի տակ է դրել Իրանի ներսում Ադրբեջանի լոբբինգով զբաղվող անխտիր բոլոր անձանց և պանթյուրքական խմբակներին, որոնց ձևավորման համար տասնյակ տարիների ընթացքում նաև երրորդ կողմերի անուղղակի մասնակցությամբ ծախսվել էին զգալի ռեսուրսներ։


Հիմնականում շիայականության և իբր տնտեսական կամ քաղաքական պարգմատիզմի «վահանով» պաշտպանվող, սակայն իրականում հակաիրանական և հակահայկական գործունեությամբ զբաղվող այս անձինք և խմբերն այժմ այլևս չեն ունենալու որևէ հնարավորություն նախկինի նման շարունակելու իրենց քայքայիչ գործունեոթյունը, ուստի արդեն իսկ կանգնած են կա՛մ հանրային ասպարեզը կամավոր լքելու կա՛մ իրանական պետության և հասարակության կոշտ արձագանքին արժանանալու երկընտրանքի առջև։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page