Search
Վարդենիսի տարածքում թշնամու զորքերը չեն նահանջել․ Արամ Մելքոնյան
- May 17, 2021
- 1 min read

«Գիշերվա ընթացքում թշնամու զորքերի տեղաշարժ չի գրանցվել»,- այս մասին այսօր MediaHub.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը։
Մելքոնյանը նշեց, որ բանակցությունները կրկին կիսատ են մնացել և պայմանավորվածություն ձեռք է բերվել դրանք վաղը շարունակելու մասին,-«Այս պահին զորքերը կանգնած են այնտեղ, որտեղ եղել են, սպասում ենք բանակցությունների ավարտին»։
Նա նշեց նաև, որ գիշերվա ընթացքում որևէ միջադեպ չի գրացվել, լարվածություն չկա։
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին ադրբեջանական կողմը ՀՀ սահմանը հատել է Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում, որոշ հատվածներում մինչև մի քանի կիլոմետր և հրաժարվում են լքել ՀՀ սուվերեն սահմանները։ Արդեն 5 օր է բանակցություններ են ընթանում՝ հարցը խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ։
Comments