top of page

Կութում ականի վրա ադրբեջանական «Ուրալ» մեքենա է պայթել, զոհեր կան․ Վարդենիսի համայնքապետ



«Նոր ենք դիրքերից իջել, դեռևս նորություն չունենք, արդյոք բանակցությունները մեկնարկել են թե ոչ»,- այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը։


Մելքոնյանի խոսքով ադրբեջանցիների շարքերում նոսրացում է նկատվում․ «Ադրբեջանցիները թիվը նվազել է, այս պահին որևէ արտառոց բան չկա։ Մեր տարածքում որևէ մետր առաջ չեն եկել»։


Անդրադառնալով Կութում տեղի ունեցած պայթյունին՝ Մելքոնյանը նշեց․ «Ականի վրա ադրբեջանցիների «Ուրալ» էր պայթել, զոհեր կային, բայց քանի զոհ՝ չգիտենք։ Այդ տարածքները մինապատվել են 1990-ականներին»։


Խոսելով երեկ ադրբեջանցիների ու հայերի միջև տեղի ունեցած միջադեպից, Մելքոնյանը նշեց․ «Անհամաձայնություն է եղել, նրանք ինչ-որ քարտեզ են վերցրել եկել, մեր դուխով տղաներից մեկի հետ քաշքշուկ է եղել, իրար հարվածել են ու նրանք թողել գնացել են»։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page