Search
Երեկ մինչ ուշ գիշեր Վարդենիսում իրավիճակը պայթյունավտանգ էր. Վարդենիսի համայնքապետ (տեսանյութ)
- May 29, 2021
- 1 min read

Մայիսի 12-ից թշնամին հատել է Հայաստանի պետական սահմանը և արդեն ավելի քան 2 շաբաթ է, ինչ գտնվում է Հայաստանի պետական սահմաններից ներս։ Օրերս հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև միջադեպ տեղի ունեցավ, ինչի հետևանքով հայ զինծառայող զոհվեց։ Իսկ երեկ էլ ադրբեջանական կողմը հայ 6 զինծառայողի գերեվարեց։ MediaHub.am-ի հետ զրույցում Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը նշեց, որ երեկ մինչ ուշ գիշեր իրավիճակը պայթյունավտանգ է եղել, սակայն նոր միջադեպեր չի գրանցվել։ MediaHub.am-ը Վարդենիս քաղաքում էր, տեղում իրավիճակին ծանոթանալու և վարդենիսցիների հետ զրուցելու համար։
Comentarios