Search
Ինչո՞ւ հաղորդում չեք տվել, եթե, իրոք, զինվորին ծեծել են չընտրելու համար․ Վարդևանյանը՝ Ալեքսանյանին
- Aug 4, 2021
- 1 min read

ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն, ԱԺ նիստի ժամանակ դիմելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր, խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին, ասաց, որ իր ծառայության տարիներին բանակում զինվորին ծեծել են Օհանյանի քաղաքական թիմակիցների օգտին չքվեարկելու համար։
Ի պատասխան Օհանյանն ասաց, որ դա իր հրամանով չի եղել։ Նրանց երկխոսությանն իր ելույթում անդրադարձավ Արամ Վարդևանյանը՝ դիմելով Ալեքսանյանին։
«Ինչո՞ւ հաղորդում չեք տվել, եթե, իրոք զինվորին ծեծել են չընտրելու համար»,- հարցրեց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Comments