Search
Արմեն Չարչյանը վերցնելու է պատգամավորական մանդատը․ Արամ Վարդևանյան
- Jul 21, 2021
- 1 min read

Արմեն Չարչյանը վերցնելու է պատգամավորական մանդատը։ Այդ մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրի դիմաց հայտարարեց Չարչյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանն ազատ արձակվեց: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, բավարարեց Արմեն Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին պաշտպանների միջնորդությունը:
Գրավի չափ է սահմանվել նվազագույն աշխատավարձի 15 հազարապատակը՝ 15 մլն ՀՀ դրամ: Գրավի գումարը դատարանի դեպոզիտ հաշվին վճարելուց հետո Արմեն Չարչյանն ազատ կարձակվի:
Comentarios