Search
Խաղաղության մասին խոսողներն արժե նայեն «Ադրբեջանի 30 կիլոմետրանոց անվտանգության գոտուն». Ոսկանյան
- Jul 12, 2021
- 1 min read

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Վարդան Ոսկանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման երազած Հայաստանը պատկերված է այս «քարտեզում»։ Մոխրագույն գծանշումով հատվածները Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի կողմից արդեն իսկ առաջ մղվող, այսպես կոչված, «Ադրբեջանի 30 կիլոմետրանոց անվտանգության գոտին» է Հայաստանի ներսում։
Սրանց հետ քիրվայության կողմնակիցները կամ իբր երկարաժամկետ խաղաղության «հնարավորությունների» մասին խոսողներն արժե, որ ուշադիր նայեն «քարտեզին»՝ մարդ ես, իրենց կամ իրենց պապերի տները չմնան «անվտանգության գոտում»»:

Comments