top of page

Հարբած վարորդը Դավթաշենի կամրջի մոտ բախվել է երկաթե արգելապատնեշին

  • Aug 18, 2021
  • 1 min read


Օգոստոսի 17-ին՝ կեսգիշերին մոտ, Երևանի բնակիչ, 44-ամյա Էդգար Կոջոյանն իր վարած «Porsche Cayenne» մակնիշի մեքենայով Դավթաշեն վարչական շրջանում՝ ժողովրդին հայտնի Դավթաշենի փոքր կամրջի մոտ, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին եւ կոտրել այն։ Այդ մասին հաղորդում է shamshyan.com–ը։


Ըստ նախնական տեղեկության՝ տուժածներ չկան։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության։ Պարզվել է, որ նա եղել Է ոչ սթափ (խմած)։


Դեպքի վայր է ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանը։ Ըստ աղբյուրի՝ վարորդը նրան խնդրել է՝ վթարը չձեւակերպվի, իր խմածությունը չարձանագրվի։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page