Search
Տրանսպորտ չկա, վարորդներն ակցիա են անում. «Հրապարակ»
- May 12, 2021
- 1 min read

Ջրվեժի ավտոբուսների պարկում բողոքի ակցիա է մեկնարկել։ Ավտոբուս ների վարորդներն են փորձում իրենց ձայնը լսելի դարձնել։ Վարորդների խոսքով՝ արդեն երկրորդ օրն է վառելիք չեն ստանում։
«Դե վառելիքի պատճառով են հավաքվել։ Պիտի մեր ավտոպարկին վառելիք հատկացնեն, չեն հատկացնում։ Այո , հատկացնողը Երևանի քաղաքապետարանն է, նրանք պայմանագիր ունեն կնքած ինչ-որ կազմակերպության հետ, այդ կազմակերպությունն էլ փաստորեն վառելիք չի հատկացնում։
Երեկ մենք մեր ուժերով դուրս եկանք աշխատեցինք, բայց էսօր էլ հնարավորություն չկա։ Այո , բնականաբար հիմա կանգառներում ժողովուրդը մեզ է սպասում, տրանսպորտ գրեթե չկա , որովհետև քաղաքի ողջ տրանսպորտը այս ավտոպարկին է պատկանում»,-լրագրողների հետ զրույցում ասաց վարորդներից մեկը։
Comments