top of page

«Ալիևն ասում է՝ ի՞նչ է տեղի ունեցել, որ, սահման ենք ճշտում, որևէ կրակոց չկա». Վաղարշակ Հարությունյան

  • May 26, 2021
  • 1 min read


«Ադրբեջանի ՊՆ-ի կողմից այսօր հայտարարություն տարածվեց, որում ասվում է, թե ՀՀ զինված ուժերը Ադրբեջանի մարտական դիրքերն են գնդակոծել, և շատ տարօրինակ է, որ նշվում է մայիսի 24-26 ընկած ժամանակահատվածը։ Կխնդրեի մեկնաբանել՝ ինչու է երեկվա դեպքերից հետո նման հայտարարություն տարածվում»,- այսօր խորհրդարանում ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ նման հարց հնչեցրեց իմքայլական պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։ Պատասխանելով պատգամավորի հարցին՝ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը նշեց, որ այդ ամենը չի համապատասխանում իրականությանը։


Ըստ պաշտպանության նախարարի, ակնհայտ է, թե ինչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը՝ նման հայտարարություն տարածելով։ «Քանի որ իրենք մեր տարածքում օգտագործել են զենք, որի արդյունքում զոհվել է մեր զինվորը, հիմա իրենք փորձ են անում դա կոծկելու։ Ես կապվել եմ խաղաղապահ ուժերի հետ, որոնք այդ տեղեկատվությունը ևս հերքել են։ Դա ադրբեջանցիների կողմից հնարք է, որ նրանք ցույց տան, թե հայկական կողմը գնում է գործողությունների։


Այնպես որ, մենք հստակ գիտենք նրանց մտահաղացումը, հստակ գիտենք, թե ինչ մարտավարություն են նրանք մշակել։ Եթե ուշադիր նաւյել եք, ապա Իլհամ Ալիևը հայտարարում է, թե ի՞նչ է եղել, որ։ Նա ասում է՝ սահման ենք ճշտում, և ամենակարևորն այն է, որ ոչ մի կրակոց չկա։ Երեկ դա եղավ»,- նկատեց Վաղարշակ Հարությունյանը։




コメント


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page