Վաղարշակ Հարությունյանը դեռ ազատված չէ պաշտոնից, բայց դիմում է գրել․ ո՞վ է փոխարինելու նրան
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Տեղեկությունը MediaHub.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Զոյա Բարսեղյանը։
Հարցին՝ ստորագրվե՞լ է ազատման դիմումը՝ Բարսեղյանը բացասական պատասխան տվեց։
Նշենք, որ լուրեր են շրջանառվում, թե Հարությունյանի փոխարեն նախարար է նշանակվելու ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը։
Comments