Search
Վաղվանից դասերը առցանց ենք անելու մինչև այլընտրանքային ճանապարհը վերանորոգեն․ Որոտանի դպրոցի տնօրեն
- Nov 11, 2021
- 1 min read

Վաղվանից դասերը առցանց ենք անելու մինչև այլընտրանքային ճանապարհի հատվածները, որոնք դժվարանցանելի են, վերանորոգեն։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Սյունիքի մարզի Որոտան համայնքի դպրոցի տնօրեն Արա Գրիգորյանը։
«Գնացել ենք, ներքևը փակ էր, գնացել ենք այլընտրանքային ճանապարհով, ուշացել ենք, բնականաբար, դասերը անցկացրել ենք, հետ ենք եկել, վաղվանից էլ կրկնեմ՝ առացանց ենք անելու, մինչև տեսնենք՝ ինչ է լինելու»,-ասել է Արա Գրիգորյանը։
Դպրոցի տնօրենը մանրամասնել է, որ այլընտրանքային այդ ճանապարհը անցնում է Խոտ գյուղով։
Նշենք, որ այսօր դպրոցի ուսուցիչները ահազանգել են, որ երկու ժամ ուշացումով են հասել դպրոց, Գորիս-Կապան ավտոճանապարհը փակ է, բաց լինելու դեպքում էլ ադրբեջանցիները պետք է անձնագրերը ստուգեն։
Comments