Search
ՊՆ նախարարի այցը Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիա խաղաղ չի անցել. «Հրապարակ»
- Oct 5, 2021
- 1 min read

«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ Խաչատուր Խաչատրյանն ազատվել է պաշտոնից: Այդ ազատման «քավորը» պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն է․ համալսարանը ենթարկվում է ՊՆ-ին։
Նախարարի վերջին այցն ակադեմիա խաղաղ չի անցել՝ կոնֆլիկտ է առաջացել նրա և աշխատակազմի միջեւ, քանի որ նախարարն ինչ-ինչ անհնարին պահանջներ է ներկայացրել ինստիտուտի աշխատակազմին: Նրան հիշեցրել են, որ ինքը համակարգի երկարամյա ծառայող է եւ համալսարանի խնդիրների մասին պետք է որ լավ իմանար։ Նախարարին դուր չի եկել, որ իրեն ընդդիմացել են, այցը կիսատ է թողել՝ հեռացել, իսկ շաբաթներ անց որոշել է, որ պետք է վրեժ լուծի ինստիտուտի տնօրենից»։
Comments