Վճռաբեկ դատարանի նախագահը վերահսկում է դատական համակարգի ներկայացուցիչներին. «Ժողովուրդ»
- Jun 25, 2021
- 1 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Դատական համակարգում ուշագրավ գործընթացները շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը որոշել է վերահսկողության տակ պահել դատական համակարգի ներկայացուցիչներին:
Վճռաբեկ դատարանի նախագահն իր մոտ է կանչել դատական համակարգի ներկայացուցիչներին և զգուշացրել, որ վերջիններս սոցիալական ցանցերում պետք է ավելի կոռեկտ լինեն, չհավանեն իշխանության դեմ որևէ գրառում, նման մեկնաբանություն չթողնեն և գրառում չկատարեն: Վճռաբեկ դատարանի նախագահը հակառակ դեպքում սպառնացել է, որ պատասխանատվության են ենթարկվելու եւ ընդհուպ հեռացվելու են աշխատանքից: Այսինքն՝ դատական համակարգում սկսել են վերահսկողություն իրականացնել, որպեսզի միայն իշխանահաճո վերաբերմունք լինի: Հետո էլ խոսում են, թե ապաքաղաքական է դատական համակարգը»:
Comentarios