top of page

Շինծու և անհիմն գործողությունները բացառապես քաղաքական հետապնդման դրսևորում են. «Վերածնվող Հայաստան»

  • Jul 8, 2021
  • 1 min read


«Վերածնվող Հայաստան» կուսակցությունն իր ֆեյսբուքյան էջում գրել է.


««Վերածնվող Հայաստան» կուսակցությունը խստորեն դատապարտում է իր վարչության անդամների՝ Գորիսի համայնքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Առուշ Առուշանյանի և Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի դեմ սկսված ապօրինի հետապնդման փորձերը։


Օրինականության սկզբունքի հետ առնչություն չունեցող, շինծու և անհիմն գործողությունները բացառապես քաղաքական հետապնդման դրսևորում են և ընդդիմախոսներին լռեցնելու նպատակ ունեն։


Այս ձեռագիրը կեղծ քրեական գործերի նոր ալիքի վկայությունն է, որով ապիկար իշխանությունները փորձում են խուսափել մոտալուտ արդարադատությունից և շեղել հանրության ուշադրությունը երկրի առջև ծառացած լրջագույն խնդիրներից» ։


Comentarios


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page