top of page

Վնասել են «Yerevan Today»-ի լրագրողի տեխնիկան. Ընտրությունների Վերահսկման կոմիտե

  • Jun 8, 2021
  • 1 min read



«Ընտրությունների վերահսկման կոմիտե»-ն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Միջադեպ է տեղի ունեցել «Yerevan Today» լրատվականի լրագրող Սյուզի Բադոյանի և Կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանին ուղեկցող անվտանգության աշխատակիցների միջև։


Անվտանգության աշխատակիցները նախ խոչընդոտում էին լրագրողի մասնագիտական աշխատանքը և թույլ չէին տալիս լրագրողն իր հարցերն ուղղեր աշխատակազմի ղեկավարին, երկրոդիվ, անվտանգության աշխատակիցը Արսեն Թորոսյանին սպասարկող մեքենայի դուռը փակել է լրագրողի ձեռքին` վնասելով Բադոյանի տեխնիկան։


Նման երևույթները համարում ենք խոսքի ազատությանն ուղղված սպառնալիք։ Անվտանգության աշխատակիցները պետք է կոռեկտ լինեն լրագրողների հետ շփումներում: Արսեն Թորոսյանն իր հերթին, որպես բարձրաստիճան պաշտոնյա, պետք է սաստեր իրեն ուղեկցող անվտանգության աշխատակիցներին։


Պահանջում ենք, որպեսզի լրագրողի վնասված տեխնիկան փոխհատուցվի և դադարեցվի լրագրողների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, իսկ անվտանգության աշխատակցին՝ նկատողություն տրվի։





Comentarios


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page