Ո՞վ է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի թեկնածուն
- Sep 16, 2021
- 1 min read

ԲԴԽ-ն նախագահին կառաջարկի Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի պաշտոնում նշանակել Լևոն Գրիգորյանի թեկնածությունը։
«2021 թվականի սեպտեմբերի 16-ին, դռնփակ նիստում, քննարկելով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղում թեկնածություն առաջարկելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 130-րդ, 121-րդ և 117-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Որոշում է.
1. Հանրապետության նախագահին առաջարկել Լևոն Վաղարշակի Գրիգորյանի թեկնածությունը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»,-նշված է որոշման մեջ:
Comments