top of page

Վերելակների փոխարինման ծրագիրը առաջնային կծառայի վիրավորում ստացած հերոսներին. Մարության

  • Jul 1, 2021
  • 1 min read


Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.


«Այս տարվա վերելակների փոխարինման մեր ծրագիրը ամբողջովին կազմակերպել ենք այնպես, որ նոր վերելակները ծառայեն առաջին հերթին Հայրենիքի պաշտպանության գործում վիրավորում ստացած մեր հերոս եղբայրներին և որոշակիորեն թեթևացնեն նրանց հոգսը:


Եվ այդպիսով, մատչելի վերելակների գնումը արդեն կայացել է, մատակարարի հետ պայմանագիրը ստորագրել ենք։ Ըստ պայմանագրի, վերելակները մի քանի ամիսների ընթացքում կմատակարարվեն և կտեղադրվեն։


Վերելակների փոխարինումը պատերազմում վիրավորում ստացած մեր քաղաքացիներին աջակցելու ծրագրերից միայն մեկն է: Ընթացքի մեջ են նաև շենքերի աստիճանահարթակների, մայթերի հարմարեցումը և մատչելիության ապահովումը, ինչպես նաև՝ սոցիալական այլ ծրագրեր»:

Комментарии


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page