Search
Թողունակությունը Վերին Լարսում 6.5 անգամ կավելանա. ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար
- Sep 20, 2021
- 1 min read

Վերին Լարսի անցակետի թողունակությունը 2022 թվականին կավելանա 6.5 անգամ: Այս մասին ասաց ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը Երևանում «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. Հեռանկարային նախագծեր» միջոցառման շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում:
«Մինչև 2022-ի կեսերը Վերին Լարսի անցակետում կավարտվի վերակառուցումը՝ մարդատար ավտոմեքենաների մասով, 2022-ի վերջում՝ վերակառուցումը՝ բեռնափոխադրումների մասով: Թողունակությունը Վերին Լարսում 6.5 անգամ կավելանա. օրական մինչև 2650 բեռնատար ավտոմեքենա՝ հնարավորությամբ ընդլայնելու օրական մինչև 3 հազար ավտոմեքենա»,-ասաց Վոլվաչը:
Comments