Search
Խորհրդարան կանցնեն չորս քաղաքական ուժեր․ Վիգեն Հակոբյան
- Jun 16, 2021
- 1 min read

Armenia Today-ին տված հարցազրույցում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը կարծիք է հայտնել, որ ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողով կանցնեն չորս քաղաքական ուժեր՝ ներկայիս իշխանությունը, «Հայաստան դաշինք»-ը, «Պատիվ ունեմ դաշինք»-ը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։
Ըստ փորձագետի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը չի հաջողվի բավարար չափով ձայներ հավաքել կառավարություն ձևավորելու համար։ Խնդրահարույց է նրանց համար նաև այն, որ կոալիցիա կազմելու շանսերն են ցածր, քանի որ իշխող կուսակցությունը հնարավորություն չունի հաղթահարելու հինգ տոկոսի շեմը։
Ինչ վերաբերում է վերը նշված քաղաքական ուժերին, ապա նրանք նախօրոք հայտարարել էին, որ որևէ դեպքում չեն համագործակցի ներկայիս իշխանությունների հետ։
Comments