Search
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում սահմանվել է հերթապահություն
- Jun 19, 2021
- 1 min read

2021 թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների աշխատանքները պատշաճ կազմակերպելու գործընթացն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարածքային անձնագրային ծառայություններում հունիսի 19-ին և 20-ին՝ շաբաթ և կիրակի ոչ աշխատանքային օրերին, ժամը 09.00-ից 18.00-ն սահմանվել է հերթապահություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից:
Ուշադրություն` հերթապահությունը սահմանվել է միայն ընտրական գործընթացին վերաբերելի ծառայություններ մատուցելու նպատակով:
Comments