Ո՞ր ընկերությունն է ոստիկանությանն ավելի քան 171 մլն դրամի բենզին մատակարարել
- Nov 8, 2021
- 1 min read

ՀՀ ոստիկանությունը «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ» ՍՊԸ-ի հետ վառելիքի ձեռքբերման պայմանագիր է կնքել։ Համաձայն դրա՝ ընկերությունը մատակարարում է ռեգուլյար տեսակի բենզին։
Գործարքի ընդհանուր արժեքը 171 600 000 դրամ է։ Կողմերի միջև համաձայնագիրը կնքվել է 2021թ-ի հուլիսի 30-ին, մեկ լիտրը՝ 390 դրամով։
«Սիփիէս օիլ քորփորեյշն» ՍՊԸ-ն հիմնադրել է ռուսական հատուկ ծառայությունների նախկին գեներալ Աշոտ Սալազարյանը՝ 2012 թվականին։ 2013-ից ընկերության բաժնետեր է դարձել Արթուր Դանիելյանը, իսկ 2019-ից Սալազարյանը կրկին դարձել է ընկերության միակ բաժնետերն ու գործադիր մարմնի ղեկավարը։ Սալազարյանը 2017 թվականին հիմնադրել է «Սիփիէս օիլ» ՍՊԸ-ն, որի բոլոր բաժնետոմսերը երկու տարի անց ձեռք է բերել Արթուր Դանիելյանը։
«Սիփիէս օիլ» ընկերությունը Հայաստանում բենզինի խոշոր ներկրողներից է։
Արմինե Նավոյան
Comments