top of page

Արմավիրում ոռոգման ջրի խնդիրը մասամբ լուծվել է

  • Jun 27, 2021
  • 1 min read


Արմավիրի մարզում ոռոգման ջրի խնդիրը մասամբ լուծվել է: Այդ մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Ամբերդի բնակիչ Վազգեն Մկրտչյանը:


«Այսօր վաղ առավոտյան արդեն ջուր ունեինք։ Միայն Սևանից եկող ջուրն է հասանելի, Քասախից դեռ ջուր չենք ստանում»,- նշեց Ամբերդի բնակիչը:


Երեկ արմավիրցիները փակել էին Արմավիր-Երևան ավտոճանապարհը՝ պահանջելով լուծել ոռոգման ջրի խնդիրը:


Նրանք նշում էին, որ իրենց ամբողջ բերքը վառվել է, քանի որ հունիսի 21-ից ոռոգման ջուր չունեն, այնինչ ՋՕ-ից պնդում էին, թե ոռոգման ջրի հետ կապված խնդիրն առաջացել է հունիսի 24-ից, երբ վնասվել է Սևանից ջուր հասցնող ջրատարը:


Միևնույն ժամանակ, երեկվա ակցիայի ընթացքում Ջրառից արմավիրցիներին խոստացել էին մինչև օրվա ավարտ լուծել խնդիրը:

ความคิดเห็น


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page