Search
Որոնողական աշխատանքները շարունակվում են Մարտակերտի շրջանում
- Aug 11, 2021
- 1 min read

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում է Մարտակերտի շրջանի հյուսիսարևելյան թևում՝ Մատաղիս-Թալիշ ուղղություններում:
Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյան տեղեկություն:
Նշենք, որ զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից մինչ օրս հայտնաբերվել և արդեն հաստատվել է 1634 աճյուն:
Comments