top of page

Մատաղիսում իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել

  • Jul 22, 2021
  • 1 min read


Մատաղիսում այսօր իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության ՆԳՆ ԱԻՊԾ-ն:


Զոհված զինծառայողի աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել:


Որոնումները կշարունակվեն նաև առաջիկա օրերին: Ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:


Զինադադարից հետո Ադրբեջանի կողմից Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների, կամավորների, պահեստազորայինների և քաղաքացիական անձանց ընդհանուր՝ 1611 աճյուն:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page