top of page

Մարտունու շրջանում որոնումներն արդյունք չեն տվել. ԱԻՊԾ

  • Jul 12, 2021
  • 1 min read


Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների (կամավորներ, պահեստազորայիններ, քաղաքացիական անձինք) աճյունների որոնումներն այսօր իրականացվել են Մարտունու շրջանի` Ադրբեջանի կողմից օկուպացված հատվածում։ Այս մասին հայտնում է Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը։


«Որոնումներն արդյունք չեն տվել։ Աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել։

Աշխատանքներն առաջիկայում ևս կշարունակվեն։ Ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն։

Զինադադարից հետո, մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է 1604 աճյուն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Komentar


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page