top of page

Հադրութում իրականացված որոնումների արդյունքում այսօր հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 հայ զինծառայող



Ադրբեջանի կողմից բռնազավթված Հադրութի շրջանում իրականացված որոնումների արդյունքում այսօր հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն։ Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից:


Նախնական տվյալներով նրանք ռազմագործողությունների մասնակիցներ են, իսկ ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Մատաղիսում որոնումներն արդյունք չեն տվել։


2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունիսի 29-ը Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներից հայտնաբերվել է 1588 աճյուն։

ความคิดเห็น


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page