Search
Որոտանի ճանապարհի այդ հատվածը գաղտագողի տրվել է Ադրբեջանին. Գեղամ Մանուկյան
- Sep 13, 2021
- 1 min read

Հատկանշական է, որ , որ Հայաստանի անկախության հռչակագրից երեսուն տարի անց ՀՀ-ն շարունակում է բզկտվել։ Այդ մասին այսօր խորհրդարանում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունները որևէ կերպ այդ բզկտման դեմն առնելու միտում չեն դրսևորում։
«Այն, ինչ կատարվում է Սյունիքում, ունի մեկ պատճառ՝ Որոտանի ճանապարհի մի հատված տրվել է Ադրբեջանին»,- ասաց նա։
Ըստ Մանուկյանի՝ Դավիթ Բեկ-Որոտան հատվածի մասին անգամ ԱԱԾ-ն է սկսել ադրբեջանական տերմինաբանությամբ խոսել, իսկ դա խիստ մտահոգիչ է։
Comments