top of page

Որոտանի գյուղապետը 2 ամսով կալանավորվել է. «Factor.am»


Սյունիքի մարզի Որոտան վարչական շրջանի ղեկավար Սուրեն Օհանջանյանը, դատարանի որոշմամբ, 2 ամսով կալանավորվել է։ Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատել է նրա փաստաբան Արսեն Վարդանյանը։


Փաստաբանի խոսքով՝ դատարանը Սուրեն Օհանջանյանին ձերբակալելու որոշումը ոչ իրավաչափ է ճանաչել, սակայն 2 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։ Օհանջանյանը տեղափոխվել է Գորիսի քրեակատարողական հիմնարկ։ Արսեն Վարդանյանը նշեց նաև, որ առաջիկա օրերին բողոքարկելու են դատարանի որոշումը։ Որոտանի գյուղապետը ձերբակալվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page