top of page

Սյունիքում ադրբեջանցիները լցակայան են կառուցում․ Որոտանի բնակիչներ

  • Aug 30, 2021
  • 1 min read


Պատերազմից հետո թշնամու զորքը տեղակայվել է որոտանցի Սեյրանի ու Մանուշակի տանը ( Որոտան գյուղի նրանց տունը հանձնվել է Ադրբեջանին)։ Ադրբեջանցիների՝ երկու օր փակ պահած Որոտանի ճանապարհը բացվելուց հետո թշնամին տան հարակից տարածքում տնակ է բերել տեղադրել։ Տեղեկություններ կան, որ անցակետ են կառուցում։


MediaHub.am-ի հետ զրույցում Որոտան համայնքի բնակիչները նշեցին, որ նշված հատվածում թշնամին սարը կտրում է տեխնիկայով ու հարթեցնում տարածքը։ Նրանց խոսքով՝ կան տեղեկություններ, որ լցակայան է կառուցվում։


Ըստ բնակիչների՝ ճանապարհի մոտ տեղակայված ադրբեջանցիները նշել են, որ պայմանավորվածություն են ձեռք է բերել ժամանակավորապես ճանապարհը բացելու ուղղությամբ։ Ժամկետ չի նշվել, և ցանկացած պահի կարող են կրկին ու վերջնական փակել այդ ճանապարհը։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page