Search
«Ոսկե ծիրան» կինոփառատոնը 2021-ին կանցկացվի հոկտեմբերին
- 24Time.am
- Jun 30, 2021
- 1 min read

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը 2021-ին տեղի կունենա հոկտեմբերի 3-10-ը: Այս մասին հայտնում է փառատոնի մամուլի գրասենյակի ղեկավար Ռոզա Գրիգորյանը:
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում տեղի ունեցող ամենամեծ մշակութային իրադարձություններից է: Հիմնվել է 2004 թվականին` «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկե ծիրան»-ի հիմնադիրներն են կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, կինոքննադատներ Միքայել Ստամբոլցյանը և Սուսաննա Հարությունյանը։
Comments