top of page

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կտևի մինչև հոկտեմբերի 10-ը

  • Writer: 24Time.am
    24Time.am
  • Oct 4, 2021
  • 1 min read


Երևանում տրվել է 18-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մեկնարկը։ Բացման արարարողությունը կայացել է «Մոսկվա» կինոթատրոնում։


Արարողության մեկնարկին ներկայացվել են կադրեր մրցութային և ոչ մրցութային ֆիլմերից, ինչպես նաև տեղեկատվություն՝ ժյուրիի կազմի վերաբերյալ։ Մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են 44 օրյա պատերազմի զոհերի հիշատակը՝ կոչ անելով ազատել գերիներին։

Ամենամյա կինոփառատոնը կտևի մեկ շաբաթ՝ հոկտեմբերի 3-10-ը։


«Երևանյան պրեմիերաներ» ծրագրի շրջանակում հայ հանդիսատեսին կներկայացվեն ֆիլմեր Կաննի, Բեռլինի և այլ միջազգային կինոփառատոներից:

Կինոփառատոնի աջակիցն է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page