Ընտրողների թվաքանակի ավելացումը կազմել է ընդամենը 5743 ընտրող. Ոստիկանության պարզաբանումը
- Jun 24, 2021
- 1 min read

Տասնյակ հազարավոր կեղծիքներ՝ ընտրական ցուցակներում» Արտակ Թովմասյանի կողմից hամացանցում շրջանառվող տեսանյութի կապակցությամբ ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է՝
Հիշյալ տեսանյութում քաղաքական գործիչ Արտակ Թովմասյանը հայտարարելով, որ վերլուծության են ենթարկվել 2018 թվականի և 2021 թվականի հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրությունների ընտրողների ցուցակները նշում է, որ 2021թ. մայիսի 31-ի ցուցակում կա 200.000-ից ավելի մարդ, որոնք ավելացել են, այսինքն՝ նրանք բացակայում են 2018թ. ընտրական ցուցակից, որոշ բնակարաններում առկա են 40-ից ավելի հաշվառում ունեցող անձինք, կամ նշվում է 13.976 անձի այլ հաշվառման հասցե տեղափոխման մասին՝ նշված հանգամանքները ներկայացնելով որպես կեղծիք՝ հիմնավորելով, որ այդպիսիք առկա չեն եղել 2018 թվականի ընտրությունների ընտրացուցակներում։
Ոստիկանությունը կրկին պարզաբանում է, որ ընտրղների ռեգիստրը մշտապես վարվող փաստաթուղթ է, որում ընդգրկվում են բնակչության պետական ռեգիստրում ընդգրկված, Հայաստանի Հանրապետությունում հաշվառում ունեցող և ընրտելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիները։ 2021թ. հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրությունների ցուցակները նոր չեն ձևավորվել, դրանք նույն 2018 թվականի ԱԺ արտահերթ ընտրությունների ցուցակների ժամանակի ընթացքում բնական էվոլյուցիայի և փոփոխությունների արդյունքում ձևավորված ցուցակներն են։
«2021թ. մայիսի 31-ի ցուցակում կա 200.000-ից ավելի մարդ» հայտարարության կապակցությամբ տեղեկացնում ենք, որ 2018 թվականի ԱԺ ընտրություններին ընտրողների թիվը կազմել է 2.572.935, իսկ 2021թ-ին՝ 2.578.678, այսինքն՝ ընտրողների թվաքանակի ավելացումը կազմել է ընդամենը 5743 ընտրող /նշենք նաև, որ բնակչության թիվը, ըստ ԲՊՌ տվյալների 2018թ-ի դրությամբ կազմել է 3.373.551, իսկ՝ 2021թ. 3.380.653, ավելացումը կազմել է՝ 7102/։
Comments