top of page

Անչափահաս եղբայրները մտել են հարևանի տուն ու հրկիզել գույքը․ ոստիկանություն

  • marineyeremyan99
  • Feb 19, 2022
  • 1 min read


Փետրվարի 17-ին ոստիկանություն զանգած Վեդիի բնակիչը խնդրել էր, որ ոստիկան մոտենա Գևորգ Մարզպետունու փողոց: Այս մասին հայտնում են ոստիկանությունից։


Նշված հասցե մեկնած Արարատի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ փետրվարի 5-ի ժամը 10.00-ից փետրվարի 17-ի ժամը 11.00-ն ընկած ժամանակահատվածում մուտք են գործել ոստիկանություն զանգած քաղաքացու՝ ՌԴ-ում բնակվող եղբոր տուն և ոչինչ չգողանալով՝ հրկիզման միջոցով վնասել են գույքը:


Հարուցված քրեական գործի շրջանակներում Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ փետրվարի սկզբներին Վեդիի բնակիչ երկու անչափահաս եղբայրներ պատուհանը կոտրելու միջոցով մուտք են գործել նշված տուն և հրկիզման միջոցով պատճառել գույքային վնաս: Նրանք ներկայացվել են նախաքննական մարմնին՝ հարցաքննության:

Նախաքննությունը շարունակվում է:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page